15:42  ,  14 սեպտեմբերի, 2020

Իբրահիմովիչը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

38-ամյա հարձակվողն աջ ոտքի մկանային ցավերի պատճառով մի քանի օր մարզվում էր անհատական ծրագրով և բաց էր թողել «Միլանի» 2 ընկերական հանդիպումները:

Նշվում է, որ շվեդ հարձակվողը կկարողանա մասնակցել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի՝ իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ արտագնա խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:

Իբրահիմովիչը 2020թ․ հունվարին է տեղափոխվել «Միլան»։ Կես տարում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել 10 գոլ։

Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է նաեւ 2010-2012-ին՝ դառնալով Իտալիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս