15:15  ,  14 սեպտեմբերի, 2020

ՊՍԺ-ն ցանկանում է Մբապեի դիմաց ստանալ 300 միլիոն ֆունտ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը:

L'Equipe-ի տեղեկություններով՝ 21-ամյա Մբապեն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հեռանալու ցանկության մասին:

ՊՍԺ-ն չի ցանկանում հրաժարվել Մբապեի ծառայություններից, սակայն պատրաստ է վաճառել ֆրանսիացի հարձակվողին, եթե նրա դիմաց ստանա 300 միլիոն ֆունտ:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս