11:08  ,  14 սեպտեմբերի, 2020

MLS. «Լոս Անջելեսը» հաղթանակ է տարել. Մարաշլյանը՝ գոլի հեղինակ

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում ամերիկյան «Լոս Անջելեսը» տանը մրցել է «Պորտլենդի» հետ:

«Լոս Անջելեսը» հաղթանակ է տարել 4:2 հաշվով: Հայկական արմատներով ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողն իր խփած գոլերի թիվը հասցրեց 4-ի:

«Պորտլենդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Լոս Անջելեսը» մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս