Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի նախավերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 31-րդ քայլում ընդունեց պարտությունը։
Լեւոն Արոնյանը 5 միավորով կիսում է երրորդ տեղը ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Առաջատարներն են 5,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան։
Նախորդ 7 տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի եւ ռուսաստանցի Գարի Կասպարովի հետ, հաղթել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին։
Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Մագնուս Կարլսենը։
Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում