19:53  +04,  6 սեպտեմբերի, 2020

Պիեր Գասլին՝ Իտալիայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի Իտալիայի Մեծ մրցանակի (8-րդ փուլ) հաղթողի կոչումը նվաճեց «Ալֆա Տաուրիի» ֆրանսիացի ավտոարշավորդ Պիեր Գասլին։

Առաջնության առաջատար, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը փակ փիթ-լեյն մտնելու համար տուգանվեց եւ նահանջեց վերջին տեղ։ Շառլ Լեկլերի վթարի հետեւանքով դադարեցված մրցման վերսկսումից հետո Հեմիլթոնը կարողացավ վերջնագիծ հասնելը 7-րդը։

Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնը 164 միավորով առաջին տեղում է։

Ֆորմուլա-1, Իտալիայի Մեծ մրցանակ

  1. Պիեր Գասլի («Ալֆա Տաուրի»)՝ 53 շրջան
  2. Կառլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն») +0,415
  3. Լենս Սթրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +3,358
  4. Լանդո Նորիս («Մաքլարեն») +6,000
  5. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +7,108
  6. Դանիել Ռիկարդո («Ռենո») +8,391
  7. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +17,245
  8. Էստեբան Օկոն («Ռենո») +18,691
  9. Դանիիլ Կվյատ («Ալֆա Տաուրի») +22,208
  10. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +23,224
  11. Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս») +32,876
  12. Ռոմեն Գրոժան («Հաաս») +35,164
  13. Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո») +36,312
  14. Ջորջ Ռասել («Ուիլյամս») +36,593
  15. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +37,533
  16. Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո») +55,199
  17. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ դուրս է մնացել
  18. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ դուրս է մնացել
  19. Կեւին Մագնուսեն («Հաաս»)՝ դուրս է մնացել
  20. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ դուրս է մնացել

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ