00:54  ,  22 օգոստոսի, 2020

«Սեւիլիան»՝ Եվրոպայի լիգայի 6-ակի գավաթակիր (ֆոտո, վիդեո)

«Սեւիլիան» 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ բարելավելով սեփական ռեկորդը։

Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում իսպանական թիմը մրցեց իտալական «Ինտերի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվո՝ տանելով կամային հաղթանակ։

Արդեն 5-րդ րոպեին միլանյան թիմը ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն վաստակեց այն եւ արդյունավետ իրացրեց։

Սակայն արդեն 7 րոպե անց «Սեւիլիան» հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգի գոլի շնորհիվ վերականգնեց հավասարությունը։ Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի պաշտպան Խեսուս Նավաս։

33-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգայի փոխանցումից հետո ձեւակերպեց դուբլ։

3 րոպե անց «Ինտերը» խփեց երկրորդ գոլը։ Աչքի ընկավ ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը, որն օգտագործեց խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի փոխանցումը։

74-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Դիեգո Կառլոսը խփեց իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմի հաղթական գոլը։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Սեւիլիա» - «Ինտեր»՝ 3։2 (տեսանյութ)

Լյուկ դե Յոնգ, 12, 33, Դիեգո Կառլոս, 74 - Ռոմելու Լուկակու, 5, 11մ, Դիեգո Գոդին, 36

  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում