00:56  ,  17 օգոստոսի, 2020

«Սեւիլիան» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Սեւիլիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացված կիսաեզրափակիչի խաղում իսպանական թիմը մրցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց մանչեսթերյան թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

26-րդ րոպեին «Սեւիլիայից» աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Սուսոն։

78-րդ րոպեին իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը, որը փոխարինման էր դուրս եկել 56-րդ րոպեին։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը օգոստոսի 17-ին կվիճարկեն Միլանի «Ինտերն» ու Դոնեցկի «Շախտյորը»։ Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ

«Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։1 (տեսանյութ)

Սուսո, 26, Լյուկ դե Յոնգ, 78 - Բրունու Ֆերնանդեշ, 9, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով