20:26  ,  16 օգոստոսի, 2020

Հեմիլթոնը հաղթեց Իսպանիայի Մեծ մրցանակում եւ բարելավեց Շումախերի ռեկորդը

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակը։

Հեմիլթոնը կարիերայի ընթացքում 156-րդ անգամ բարձրացավ Ֆորմուլա-1-ի փուլերի մրցանակային հարթակ եւ գերազանցեց գերմանացի Միխայել Շումախերի ռեկորդը։

Հեմիլթոնը 132 միավորով գլխավորում է ընդհանուր հաշվարկը։ Երկրորդ տեղում Մաքս Ֆերստապենն է՝ 95 միավոր։

Ֆորմուլա-1Իսպանիայի Մեծ մրցանակ

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 66 շրջան
  2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +24,177
  3. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +44,752
  4. Լենս Ստրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան
  5. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան
  6. Կառլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն») +1 շրջան
  7. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +1 շրջան
  8. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +1 շրջան
  9. Պիրե Գասլի («Ալֆա Տաուրի») +1 շրջան
  10. Լանդո Նորիս («Մաքլարեն») +1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում