15:12  ,  15 օգոստոսի, 2020

Իգուաինի հայրը խոսել է որդու ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտարարել է, որ իր որդին մտադիր չէ խզել պայմանագիրն Իտալիայի չեմպիոնի հետ:

«Բոլորն ասում են, որ «Յուվենտուսն» այլևս հույսեր չի կապում Իգուաինի հետ, սակայն դա այդպես չէ: Իգուաինը մտադիր չէ խզել պայմանագիրն ակումբի հետ:

Կարծում եմ՝ Իգուաինը «Յուվենտուսում» կմնա մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը, այնուհետև կվերադառնա արգենտինական «Ռիվեր Փլեյթ»»,- Իգուաինի հոր խոսքը մեջբերում է Planeta 947-ը:

32-ամյա Իգուաինի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Արգենտինացի հարձակվողը «Ռիվեր Փլեյթում» հանդես է եկել 2005-2007 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում