Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կատալոնական «Բարսելոնայի» կրած պարտությունը:
«Ինձ համար գլխավոր խնդիրը Մեսիի դիրքորոշումն է: Պատրա՞ստ է Մեսին մնալ «Բարսելոնայում» առանց տիտղոսների: Սա մի հարց է, որի մասին պետք է մտածել:
Ես կարծում եմ, որ Մեսին այլևս ժամանակ չունի: Նա պետք է որոշում ընդունի»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պարտություն է կրել «Բավարիայից» 2:8 հաշվով և դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում