BIG season. Absolute LEADER
— Liverpool FC (Premier League Champions ) (@LFC) August 14, 2020
Our @stanchart for 2019/20, @JHenderson pic.twitter.com/FDviWZcn9s
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» լավագույն ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում 30-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Լիվերպուլյան թիմի ավագը հետ է թողել սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին եւ անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։
Քվեարկությանը մասնակցել են երկրպագուներն ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստները։
Հենդերսոնը նաեւ ճանաչվել էր Անգլիայի ավարտված առաջնության լավագույն խաղացողը Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով։
Պրեմյեր լիգայի անցած մրցաշրջանում Հենդերսոնը մասնակցել է 30 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում