«Լիվերպուլի» լավագույն ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում

18:48   14 օգոստոսի, 2020

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» լավագույն ֆուտբոլիստն ավարտված  մրցաշրջանում 30-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Լիվերպուլյան թիմի ավագը հետ է թողել սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին եւ անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։

Քվեարկությանը մասնակցել են երկրպագուներն ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստները։

Հենդերսոնը նաեւ ճանաչվել էր Անգլիայի ավարտված առաջնության լավագույն խաղացողը Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով։

Պրեմյեր լիգայի անցած մրցաշրջանում Հենդերսոնը մասնակցել է 30 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։