22:44  ,  13 օգոստոսի, 2020

«Վալենսիայի» երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ակումբի ղեկավարության (ֆոտո)

Իսպանական «Վալենսիայի» երկրպագուները Վալենսիայի փողոցներում բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ակումբի սեփականատեր, Սինգապուրը ներկայացնող գործարար Պիտեր Լիմայի և նրան պատկանող Meriton Holdings ընկերության:

Marca-ն տեղեկացնում է, որ ավելի քան 500 երկրպագու «Վալենսիայի» փողոցներում «հուղարկավորել» է ակումբը՝ նշելով, որ Պիտեր Լիման կործանել է «Վալենսիան»:

Երկրպագուները պահանջել են, որ Պիտեր Լիման վաճառքի հանի ակումբը և հեռանա կառավարման խորհրդից:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի ավարտված մրցաշրջանը «Վալենսիան» ավարտեց 9-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English