13:35  ,  13 օգոստոսի, 2020

Ռոնալդուին առաջարկել են «Բարսելոնային»

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ իտալական ակումբից:

Իսպանացի հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն (1 միլիոն հետևորդ Twitter-ում) BBC 5 Live Sport-ի եթերում հայտնել է, որ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է մի քանի ակումբների, այդ թվում՝ կատալոնական «Բարսելոնային», ֆրանսիական ՊՍԺ-ին ու MLS-ի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից», քանի որ ցանկանում է խաղալ այլ ակումբում: Իտալական ակումբը դեմ չէր բաժանվել հարձակվողից նրա բարձր աշխատավարձի պատճառով:

Պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը: «Յուվենտուսի» կազմում նա անցկացրել է 89 հանդիպում, դարձել 65 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում