01:38  ,  11 օգոստոսի, 2020

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Կոպենհագենին» (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։

Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացված քառորդ եզրափակիչի խաղում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը մրցեց դանիական «Կոպենհագենի» հետ։ Հիմնական ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։

Լրացուցիչ ժամանակում 11 մետրանոց նշանակվեց «Կոպենհագենի» դարպասին։ Մանչեսթերյան թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը չվրիպեց։

«Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» եւ իսպանական «Սեւիլիայի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1։0 (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 95, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում