Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է նոր համազգեստ, որով հանդես կգա Չեմպիոնների լիգայում։ Խաղաշապիկի դիզայնը գերմանական սուպերակումբի «Ալյանց Արենա» ստադիոնի արտաքին տեսքի մոտիվներով է։ «Բավարիայի» տեխնիկական հովանավորը Adidas-ն է։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիան» կմրցի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Պորտուգալիայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում