19:12  ,  7 օգոստոսի, 2020

Ֆլիկ․ Ես կարող եմ հասկանալ Ալկանտարային, եթե նա ցանկանում է խաղալ Անգլիայում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի 29-ամյա իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալանտարայի հետ կապված իրավիճակը։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի անգլիական Պրեմյեր լիգայում։

«Տիագուն խաղացել է «Բարսելոնայում», հիմա «Բավարիայի» ֆուտբոլիստ է։ Ես կարող եմ հասկանալ Ալկանտարային, եթե նա ցանկանում է խաղալ Անգլիայում։ Ճիշտ է, ես կցանկանայի եւս մի քանի տարի նրան տեսնել մեր թիմում։ Ալկանտարան կարեւոր դեր ուներ։ Բայց սա կյանք է»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Transfermarkt.com-ը Ալկանտարայի տրանսֆերը գնահատում է 48 միլիոն եվրո։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունի Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում