10:08  ,  7 օգոստոսի, 2020

Մեկնարկում են ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունները

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 7-ից մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները։

Օգոստոսի 7-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։ Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայասստանի բոլոր մարզերից և Արցախից։

«Հարկ ենք համարում նշել, որ Պարետատան բոլոր կանոնները խստորեն պահպանվում են։ Բոլոր մասնակիցնրը, մարզիչները, տեեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։

Առաջնությունն անցկացվելու է ՓԱԿ դռների հետևում։ Թույլ ՉԻ տրվելու ո՛չ երկրպագուների, ո՛չ լրագրողների մուտքը։

Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։

Առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար»,- ասված է ՀԸՖ-ի տարածած հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում