Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն օգոստոսի 4-ին վիրահատության կենթարկվի, հայտնում է Sky Sport Italia-ն:
33-ամյա հարձակվողը ուսի վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Արսենալի» դեմ խաղում:
Վիրահատության պատճառով Պեդրոն խաղադաշտից կբացակայի 1 ամիս և չի կարողանա օգնել «Չելսիին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղում:
Ավելի վաղ Պեդրոն հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիից» հեռանալու մասին: Ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում իտալական «Ռոման»:
Պեդրոն 2015-ին է «Բարսելոնայից» 27 միլիոն եվրոյով տեղափոխվել «Չելսի»։ Նշվում է, որ իսպանացի հարձակվողն արդեն համաձայնության է եկել իտալական «Ռոմայի» հետ և կարիերան կշարունակի Ա Սերիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում