10:52  ,  27 հուլիսի, 2020

Պեդրոն հայտարարել է «Չելսիից» հեռանալու մասին

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը վերջին հանդիպումն է անցկացրել անգլիական ակումբի կազմում:

«Իմ վերջին հանդիպումը «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին այս տարիների ընթացքում ինձ աջակցելու և «Չելսիի» համազգեստով խաղալու հնարավորություն տալու համար: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, դուք միշտ կմնաք իմ սրտում: Այժմ «Չելսին» պետք է պայքարի Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- «Վուլվերհեմփթոնի» դեմ հանդիպումից հետո Թվիթերի իր էջում գրել է Պեդրոն:

Պեդրոն 2015-ին է «Բարսելոնայից» 27 միլիոն եվրոյով տեղափոխվել «Չելսի»։ Նշվում է, որ իսպանացի հարձակվողն արդեն համաձայնության է եկել իտալական «Ռոմայի» հետ և կարիերան կշարունակի Ա Սերիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում