16:45  ,  1 օգոստոսի, 2020

Էրերա. Մբապեն ամեն ինչ անում է շուտ խաղադաշտ վերադառնալու համար

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է փարիզյան ակումբի վնասվածք ստացած հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակի մասին:

«Մբապեն երիտասարդ և շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, նա շատ պրոֆեսիոնալ է և ցանկանում է հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալ:

Մբապեն մարզվում է օրուգիշեր, որպեսզի կարողանա օգնել ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայում»,- Էրերայի խոսքը փոխանցում է Canal+-ը:

Հիշեցնենք, որ Մբապեն ոտնաթաթի վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում և փոխարինվել առաջին խաղակեսում։ ՊՍԺ-ն 1։0 հաշվով հաղթել էր «Սենթ Էթիենին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում