23:41  ,  27 հուլիսի, 2020

Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել

Իտալիայի չեմպիոնի կոչումը 9-րդ անգամ անընդմեջ նվաճած «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ապաքինման ժամկետի մասին չի նշվում։

26-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը ֆրանսիական «Լիոնի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին հարցականի տակ է։

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Թուրինում։ Ֆրանսիայում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Լիոնը»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիբալան մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում