19:21  ,  26 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա Անգլիայում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա Անգլիայում, թեեւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը 14 օր պարտադիր կարանտին է սահմանել Իսպանիայից ժամանողների համար, քանի որ այդ երկրում գրանցվել են կորոնավիրուսի նոր բռնկումներ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է բացառություն անել մարզական թիմերի համար։ Այդ մասին հայտնել է երկրի մշակույթի, լրատվամիջոցների եւ սպորտի հարցերով զբաղվող նախարար Օլիվեր Դոուդենը, փոխանցում է The Guardian-ը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին։ Մադրիդում 2։1 հաշվով հաղթել է անգլիական թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում