Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մտածում է զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին, տեղեկացնում է El Partidazo-ն:
57-ամյա Տեբասը ցանկանում է հրաժարական ներկայացնել իր և իր ընտանիքի հասցեին հնչող քննադատությունների պատճառով:
Խավիեր Տեբասը Լա Լիգայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականից: Նախորդ տարվա դեկտեմբերին Տեբասը 4 տարի ժամկետով վերընտրվեց իր պաշտոնում:
Ավելի վաղ Խավիեր Տեբասը կասկածի տակ էր առել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անաչառությունը՝ նշելով, որ ֆեդերացիայի ղեկավարությունը մտերիմ հարաբերություններ ունի Մադրիդի «Ռեալի» նախագահի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում