Անգլիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց Լոնդոնի «Արսենալին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության։ 20-րդ րոպեին աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։
Առաջին խաղակեսում «Արսենալը» ֆրանսիացի հարձակվող Ալեքսարդ Լյակազետի եւ անգլիացի հարձակբող Ռեյս Նելսոնի գոլերի շնորհիվ հասավ կամային հաղթանակի՝ 2։1։
«Արսենալը» 53 միավորով 9-ն է։ «Լիվերպուլը» վաստակել է 93 միավոր։
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 2։1 (տեսանյութ)
Ալեքսանդր Լյակազետ, 32, Ռեյս Նելսոն, 44 - Սադիո Մանե, 20
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում