18:20  ,  12 հուլիսի, 2020

«Վուլվերհեմփթոնն» ուժեղ էր «Էվերտոնից»՝ 3։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնն» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը, բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնքերը եւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

«Վուլվերհեմփթոնը» 55 միավորով 6-րդ տեղում է, «Էվերտոնը» 11-րդն է՝ 45 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Էվերտոն»՝ 3։0 (տեսանյութ)

Ռաուլ Խիմենես, 45+2, 11մ, Լեանդեր Դենդոնքեր, 46,Դիոգու Ժոտա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով