23:26  +04,  11 հուլիսի, 2020

Վիդալի գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վալյադոլիդի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

15-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Բարսելոնան» 79 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից» հետ է 1 միավոր։ «Վալյադոլիդը» 14-րդն է՝ 39 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)

Արտուրո Վիդալ, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս