16:23  +04,  8 հուլիսի, 2020

BR. Մրցաշրջանի վերսկսումից հետո Լևանդովսկին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է, Ռոնալդուն 10-րդն է

Bleacher Report-ը ներկայացրել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո վերսկսված վերսկսված մրցաշրջանի լավագույն 15 ֆուտբոլիստներին:

Առաջատարը Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, որը մրցաշրջանի վերսկսումից հետո 10 խաղում խփել է 12 գոլ: Երկրորդ տեղում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որը 7 խաղում խփել է 3 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, իսկ երրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն է, որը 6 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 10-րդ տեղում է՝ 7 խաղում խփած 5 գոլով:

Մրցաշրջանի վերսկսումից հետո Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Bleacher Report-ի`

1. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

2. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)

3. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

4. Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»)

5. Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»)

6. Դավիդ Ալաբա («Բավարիա»)

7. Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)

8. Կայ Հավերց («Բայեր Լևերկուզեն»)

9. Թոմաս Մյուլեր («Բավարիա»)

10. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ