13:53  +04,  8 հուլիսի, 2020

Ռոնալդու. Պետք է բարձր պահենք մեր գլուխները (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունը:

«Սա այն արդյունքը չէր, որը մենք ցանկանում էինք, սակայն պետք է բարձր պահենք մեր գլուխները և շարունակենք աշխատել»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» պարտություն էր կրել «Միլանի» դեմ խաղում 2:4 հաշվով:

«Յուվենտուսը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լացիոյի» նկատմամբ։ «Միլանը» 5-րդն է՝ 49 միավոր։

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս