Իտալիայի առաջնության 31-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 2:4 հաշվով պարտություն կրեց «Միլանից»:
Վերջին անգամ Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսը» 4 գնդակ բաց էր թողել 2013 թվականին՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում:
Վերջին պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ «Յուվենտուսը» 4 գոլ է ընդունել սեփական դարպասը, տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանում՝ «Ռեալի» դեմ խաղում:
Նշենք, որ «Յուվենտուսը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լացիոյի» նկատմամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում