Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին:
«Գոլային փոխանցումների արքան»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 34-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» մրցակցից խաղադաշտում հանդիպեց «Վիլյառեալի» հետ։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Լիոնել Մեսին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում