14:44  ,  6 հուլիսի, 2020

Բարտոմեու․ Մեսին բազմիցս ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։

«Չեմ խոսի նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունների մանրամասների մասին, բայց Մեսին բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»։ Հիմա մենք կենտրոնացած ենք մրցաշրջանի վերջին հանդիպումների վրա։ Բանակցություններ ընթանում են շատ խաղացողներ հետ։

Մեսին ցանկանում է խաղալ «Բարսելոնայում» եւ այստեղ ավարտել կարիերան։ Նա դեռ երկար տարիներ կխաղա եւ միասին կվայելենք նրա խաղը»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

33-ամյա Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Իսպանական մամուլը գրել էր, որ նա դժգոհ է ակումբի մարզչական շտաբից, ղեկավարությունից եւ ցանկանում է հաջորդ տարի փոխել թիմը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 29 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում