16:31  ,  12 սեպտեմբերի, 2012

Հոկեյիստը որակազրկվել է 18 խաղ

Ֆինլանդիայի «Յոկերիտ» ակումբի 30-ամյա հոկեյիստ Սեմիր Բեն-Ամորը որակազրկվել է 18 խաղ ՀԻՖԿ թիմի խաղացող, Օլիմպիական խաղերի քառակի եւ աշխարհի առաջնության յոթակի մրցանակակիր Վիլե Պելտոնենի նկատմամբ կոպիտ հարձակում թույլ տալու համար:

Խաղի ժամանակ Բեն-Ամորը թիկունքից հրել է 39-ամյա Պելտոնենի, իսկ վայրկյաններ անց մի քանի անգամ հարվածել է մրցակցին: Սկսվել է խմբակային բախում, որի պատճառով որակազրկվել են նաեւ այդ խաղին մասնակցած այլ հոկեյիստներ:

«Յոկերիտ» ակումբը զրկվել է իր հովանավորներից, որոնք այս միջադեպից հետո հրաժարվել են համագործակցել թիմի հետ, տեղեկացնում է yle.fi-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում