16:45  ,  4 հուլիսի, 2020

Սետիեն. Ոչինչ չեմ լսել Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ես ոչինչ չեմ լսել այն մասին, որ Մեսին ցանկանում է հեռանալ ակումբից: Չեմ պատրաստվում քննարկել նրա ապագան:

Մեսին մասնակցում է թիմի մարզումներին և պատրաստվում է առաջիկա խաղերին: Մնացած ամեն ինչը պարզապես խոսակցություններ են»,- Սետիենի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսին ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում