Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմի բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն այժմ հանդիսանում է աշխարհի լավագույն կիսապաշտպանը:
«Կարծում եմ, որ Դե Բրույնեն այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպանն է, և վստահ եմ, որ նա դեռ կարող է կատարելագործել իր խաղը:
Ինձ հիացնում է Դե Բրույնեի արագությունը, տեխնիկան և բնավորությունը: Նա հաղթող ֆուտբոլիստ է»,- կատալոնացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Դե Բրույնեն խփել է 11 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում