22:09  +04,  1 հուլիսի, 2020

«Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է

Վանաձորի «Լոռի» ՖԱ-ի նախագահ Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է։ Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, COVID֊19-ի առաջին թեստը բացասական է եղել, երկրորդ թեստավորման պատասխանը հայտնի կլինի վաղը։

«Լոռի» ՖԱ ֆուտբոլիստներն ու ամբողջ անձնակազմն առողջություն եւ արագ ապաքինում է մաղթում պրն. Գրիգորյանին»,- նշված է «Լոռիի» տարածած հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս