Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մարզչական կարիերա կսկսի իր նախկին ակումբում, տեղեկացնում է Gianlucadimarzio-ն:
41-ամյա Պիրլոն առաջիկա օրերին կգլխավորի «Յուվենտուսի» Մ-23 տարեկանների պատանեկան թիմը:
Հիշեցնենք, որ Անդրեա Պիրլոն «Յուվենտուսում» հանդես է եկել 2011-2015 թվականներին, այնուհետև տեղափոխվել ամերիկյան «Նյու Յորք Սիթի»:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին իտալական ֆուտբոլի լեգենդը հայտարարել է 2017 թվականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում