10:49  +04,  29 հունիսի, 2020

«Բոստոնի» թուրք բասկետբոլիստը կխաղա Էրդողանին հայհոյող գրությամբ խաղաշապիկով (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելթիքս» թիմի թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը նոր ակումբում մասնակցել է առաջին մամուլի ասուլիսին եւ ներկայացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին հայհոյող գրությամբ խաղաշապիկ, որով հանդես գա մրցաշրջանի վերսկսումից հետո։

NBA-ն թույլատրել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից հետո հանդես գալ սոցիալական արդարության վերաբերյալ գրություններով։

Թուրքիայում Կանտերի հորը 2018 թվականին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Որդին հոր ազատազրկումը կապում է Թուրքիայի պետության եւ Էրդողանի հասցեին սուր քննադատության հետ։ Էնես Կանտերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից եւ շուտով կստանա ԱՄՆ-ի անձնագիր։

View this post on Instagram

A post shared by Enes Kanter (@eneskanter11) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: