20:55  +04,  27 հունիսի, 2020

«Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» Վիգոյում մրցեց «Սելտայի» հետ։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց վերջնամասում՝ բավարարվելով ոչ ոքի արդյունքով։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Սելտայի» գոլերը խփեցին հարձակվողներ՝ ռուսաստանցի Ֆյոդոր Սմոլովը եւ իսպանացի Յագո Ասպասը։

«Բարսելոնան» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալի» նկատմամբ ունենալով 1 միավորի առավելություն։ «Սելտան» 34 միավորով 16-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 2։2 (տեսանյութ)

Ֆյոդոր Սմոլով, 50, Յագո Ասպաս, 88 - Լուիս Սուարես, 20, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով