Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վալյադոլիդին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։
81-րդ րոպեին Դիեգո Կոստայի փոխանցումից հետո աչքի ընկավ Վիտոլոն։
«Աթլետիկոն» 52 միավորով հավասարվեց «Սեւիլիային» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ երրորդ տեղ։ «Վալյադոլիդը» 15-րդն է՝ 33 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Աթլետիկո» - «Վալյադոլիդ»՝ 1։0 (տեսանյութ)
Վիտոլո, 81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում