19:22  ,  20 հունիսի, 2020

«Շիրակն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից», «Նոան»՝ «Լոռիից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբի 24-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն եւ առաջատար Երեւանի «Արարատ-Արմենիան» Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց  35-րդ րոպեին կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեի խփած գոլը։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 45 միավորով առաջին տեղում է, «Շիրակը» հետ է 3 միավոր։

39 միավորով երրորդ տեղ բարձրացավ «Նոան», որը հյուրընկալեց Վանաձորի «Լոռիին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

«Լոռին» 36 միավորով 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 1։0

Մորի Կոնե, 35

«Նոա» - «Լոռի»՝ 2։1

Դանու Սպետարու, 34, Ռոկաս Կրուսնաուսկաս, 38 - Ժոնել Դեզիրե, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս