09:10  ,  12 հունիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ ֆուտբոլիստները Բելգիայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։

Ներկայացնում ենք Բելգիայում հանդես եկող 2 պատանի ֆուտբոլիստի՝ KVC Terheide-ի 13-ամյա հարձակվող Սպարտակ Ալահվերդյանին և FC Ganshoren-ի 10-ամյա կիսապաշտպան Միքայել Վարդանյանին:

ՍՊԱՐՏԱԿ ԱԼԱՀՎԵՐԴՅԱՆ

«Սպարտակը ծնվել է 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Բելգիայում: Որդիս ձախլիկ է, խաղում է հարձակվողի դիրքում: 7 տարեկանից Սպարտակը հանդես է եկել KVC Terheide ակումբում, այնուհետև ներկայացրել է Mollem և SC Aalst ակումբները, սակայն անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով կրկին վերադարձել է մեր հայրենի քաղաքի թիմ՝ KVC Terheide, որտեղ հանդես է գալիս մինչ օրս:

Մեր ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, եթե Սպարտակը հրավեր ստանա Հայաստանի պատանեկան հավաքականից»,- նշել է Սպարտակի հայրը՝ Վարդան Ալահվերդյանը:

ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Միքայելը ծնվել է 2010 թվականի հունվարի 23-ին Բրյուսելում: Ֆուտբոլով զբաղվում է 5 տարեկանից, FC Ganshoren ակումբում խաղում է կիսապաշտպանի դիրքում:

Զուգահեռաբար Միքայելը մարզվում է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում: 2019 թվականին նրա թիմը դարձավ միջազգային մրցաշարի հաղթող: 

Իհարկե, Վարդանյանների ամբողջ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, եթե մի օր Միքայելը հրավեր ստանա Հայաստանի պատանեկան հավաքականից»,- մեզ հետ զրույցում պատմել է Վարդանյանների ընտանիքի մտերիմներից մեկը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով