19:49  ,  6 հունիսի, 2020

«Բարսելոնան» հրաժարվել է 100 միլիոն եվրոյով վաճառել Անսումանե Ֆատիին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» գայթակղիչ առաջարկ է ստացել կիսապաշտպան Անսումանե Ֆատիի տրանսֆերի վերաբերյալ, սակայն կալատոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հրաժարվել է 100 միլիոն եվրոյով վաճառել 17-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Sport.es-ը։

Ակումբի ղեկավար կազմի հետ տեսակոնֆերանսում Բարտոմեուն հայտարարել է, որ Ֆատին չի վաճառվում, եւ նրա վերաբերյալ առաջարկները չեն քննարկվում։ Նա չի նշել, թե որ ակումբից է ստացել առաջարկը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆատին մասնակցել է 16 հանդիպման, խփել 4 գոլ։

Ավելի վաղ նշվել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին վաճառելու դեպքում կփորձի գնել Ֆատիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English