18:11  +04,  6 հունիսի, 2020

Կոկե․ Եթե Չեմպիոնների լիգան մնա անավարտ, գավաթակիր պետք է ճանաչվի «Աթլետիկոն»

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն հայտարարել է, որ արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պետք է ճանաչվի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, եթե եվրագավաթային մրցաշրջանը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մնա անավարտ։

«Ընկերներիս հետ զրույցներում հաճախ ենք նշում, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի հաղթողը «Աթլետիկոն» է։ Ոչ ոք չի կարող փոխել մեր փիլիսոփայությունն ու խաղաոճը։

Մենք այս մրցաշրջանում պայքարից դուրս ենք թողել անցած մրցաշրջանի գավաթակիր «Լիվերպուլին»։ Եթե մրցաշրջանը մնա անավարտ, ապա բռնցքամարտի նման հաղթող պետք է ճանաչվի չեմպիոնին դուրս թողած կողմը»,- Կոկեի խոսքը մեջբերում է AS-ը։

Սպասվում է, որ Չեմպիոնների լիգան կվերսկսվի օգոստոսին, երբ կավարտվեն ազգային առաջնությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ