Իտալական «Ռոման» ռեկորդային ֆինանսական կորուստներ է գրանցել 2019-2020 թվականների մրցաշրջանի առաջին 9 ամիսների արդյունքում։ Մայրաքաղաքային ակումբի կորուստը 126,4 միլիոն եվրո է, հաղորդում է Football Italia-ն։
Նախորդ մրցաշրջանի համեմատ կորուստները աճել են 100 միլիոն եվրոյով։ Հռոմեական ակումբի կորուստների մեծ մասի պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մրցաշրջանի դադարեցումն է։ «Ռոմայի» ֆինանսական վիճակի վրա ազդել է նաեւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը։
«Ռոմայի» ընդհանուր պարտքը 278,5 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում