13:47  ,  6 հունիսի, 2020

Գիգզ. Սուլշերը ճիշտ տրանսֆերային քաղաքականություն է վարում

Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը խոսել է իր նախկին ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:

«Սուլշերը ճիշտ տրանսֆերային քաղաքականություն է վարում: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված ֆուտբոլիստները նաև հրաշալի մարդիկ են:

Բրունու Ֆերնանդեշի տեղափոխությունը ոգևորեց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին և երկրպագուներին: Հենց նման ֆուտբոլիստներ են հարկավոր այժմ թիմին»,- Գիգզի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պորտուգալական «Սպորտինգից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում