16:18  ,  1 հունիսի, 2020

Լովրեն. Անհնար է անել այն, ինչ անում է Մեսին

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը կարծիք է հայտնել կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի վերաբերյալ:

«Անհնար է անել այն, ինչ անում է Մեսին: Խաղադաշտում նա, իրոք, անհավանական հնարքներ է կատարում:

Եթե Ռոնալդուից և Մեսիից ընտրեի լավագույնին, ապա կընտրեի Մեսիին»,- Լովրենի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Լիոնել Մեսին ՖԻՖԱ-ի և France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում