Իսպանիայի սպորտի նախարարությունը Լա Լիգայի թիմերին թույլատրել է հունիսի 1-ից վերսկսել լիարժեք խմբային մարզումները, հաղորդում է AS-ը։ Որոշումը վերաբերում է նաեւ երկրորդ դիվիզիոնի թիմերին։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սեւիլիա» - «Բետիս» խաղով։
Նախատեսվում է առաջնությունն ավարտել մինչեւ հուլիսի 19-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում