16:52  ,  27 մայիսի, 2020

«Յուվենտուսը» հրաժարվել է Պոգբային ձեռք բերելու մտադրությունից

Թուրինի «Յուվենտուսը» դադարեցրել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության շուրջ բանակցություններն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Corrieredellosport-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով անհնար է համարում Պոլ Պոգբայի տեղափոխությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխության, պատրաստ է հրաժարվել բարձր աշխատավարձից:

Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար վճարել է 105 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում