12:02  ,  27 մայիսի, 2020

Խաչանով. Չեմ հավատում, որ հնարավոր կլինի թենիսի մրցաշրջանը վերսկսել առանց հանդիսականների

Ռուսաստանի առաջատար թենիսիստներից Կարեն Խաչանովը բացառում է թենիսի մրցաշրջանի մեկնարկն առանց հանդիսականների:

«Չեմ հավատում, որ հնարավոր կլինի թենիս խաղալ առանց հանդիսականների: Դա շահավետ չի լինի ոչ մարզիկների, ոչ կազմակերպիչների, ոչ էլ հովանավորների համար:

Եթե ֆուտբոլում, բասկետբոլում և այլ մարզաձևերում հնարավոր է խաղալ դատարկ առանց հանդիսականների, ապա թենիսում ամեն ինչ այլ է»,- Խաչանովի խոսքը փոխանցում է Sport Express-ը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ թենիսի մրցաշրջանը օգոստոսի 3-ից շուտ չի վերսկսվի: Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ 1945 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի։ Այն նախատեսված էր հունիսի 29-ից հուլիսի 12-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում